Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Մենք գիտենք ինչպես դիմակայել»

«Մենք գիտենք ինչպես դիմակայել»
27.06.2012 | 20:38

Այսօր երեկոյան կայանալիք Պորտուգալիա-Իսպանիա կիսաեզրափակիչ խաղից առաջ հանդիպման հավանական ելքի մասին կանխագուշակումների պակաս չկա: Նորից են թերթվում ու մեջտեղ բերվում թիմերի նախորդ տարիների միմյանց հետ ունեցած հանդիպումների էջերը, վիճակագրական տվյալները, որոնք, ի դեպ, ոչ մի կերպ հօգուտ չեն Պորտուգալիայի ընտրանու: Սակայն, խոշոր հաշվով, սա աննշան մանրամասն է առաջիկա հանդիպումից առաջ: Փաստը մեկն է` պորտուգալական ուժեղ ընտրանին փորձելու է դիմակայել իսպանական հզորին: Սպասվում է տիտանների ճակատամարտ, Ռոնալդուն փոձելու

է ապացուցել, որ Եվրոպա աշխարհամասի ուժեղագույն ֆուտբոլիստն է` հեռագնա հավակնություններով, իսպանական պաշտպանությունը ջանալու է ապացուցել, որ անխոցելի է, իսկ կիսապաշտպանական ու հարձակողական օղակները, օգտվելով նույն պաշտպանականի հզոր աջակցությունից, անելու են իրենց գործը: Համենայն դեպս, Վիսենտե դել Բոսկեն խոստացել է, անկախ պորտուգալական հավաքականի ընտրած տակտիկայից, խաղալ իրենց ֆուտբոլը: Լրագրողի հարցին` «Դուք հասկանում եք, որ Պորտուգալիան խաղալու է պաշտպանությունից», նա պատասխանել է. «Եթե Պորտուգալիան նույնիսկ բավականին փակ խաղա, մենք գիտենք դրան ինչպես դիմակայել»:

Դիտվել է՝ 5144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ